Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Սոցիալական ոլորտին առնչվող բոլոր տեսակի հարցերով այլևս կարող եք զանգահարել նշված համարով․ Թանդիլյանը՝ արցախցիներին

02 Մարտ, 2021 15:22
Սոցիալական ոլորտին առնչվող բոլոր տեսակի հարցերով այլևս կարող եք զանգահարել նշված համարով․ Թանդիլյանը՝ արցախցիներին

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնում է․

«Սիրելի՛ արցախցիներ,

Այսօրվանից ձեզ համար նույնպես կգործի սոցիալական ծառայությունների մասին տեղեկատվական Թեժ գիծը՝ 114 կարճ համարը։

Այն կգործի ժամը 9:00-21:00 երկուշաբթիից ուրբաթ ՝ ԱՇԽԱՏՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ոլորտին առնչվող ԲՈԼՈՐ տեսակի հարցերով այլևս կարող եք զանգահարել նշված համարով և ստանալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝

– Արցախցիների սոցիալական աջակցության գործող ծրագրեր
– Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր
– Կենսաթոշակներ, նպաստներ
– Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող հարցեր
– Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր
– Առաջարկ, բողոք, այլ հարցեր

Ուզում եմ խնդրել, որ օգտվեք միայն այդ համարից, որպեսզի կարողանանք վերահսկել ձեզ մատուցվող ծառայությունների որակը, արձանագրենք հարցադրումները՝ լուծում տալու նպատակով։

Զանգերը կարող են ձայնագրվել, որը ապահովագրելու ձեզ համար որակյալ սպասարկում՝ հարցերին սպառիչ և ամբողջական լուծումներ տալու մեր հանձնառությունը։

Ակնկալում ենք ձեր համագործակցությունն ու համբերատարությունը՝ Արցախում որակյալ, հասանելի սոցիալական ծառայություններ և արժանապատիվ սպասարկում ապահովելու հարցում:

Շնորհակալ եմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին