Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լունավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- գրել է Մարուքյանը: