Կարևոր իրադարձություններ

Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել

02 Մարտ, 2021 14:28
Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել

Արցախի գլխավոր դատախազության  կողմից՝ ըստ  Արցախի  մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից  ուղարկված  ուսումնասիրության արդյունքների, քրեական գործ է հարուցվել՝  2020 թվականի  սեպտեմբերի 27-ից  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում  քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Ծանուցում.  Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին