Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում

02 Մարտ, 2021 13:13
Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկն «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և Միրզոյանը նրան խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ և ասել եմ, որ դիտարկեն տյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցը։ Քանի որ երբ խոսքը վերաբերում է կանանց, դա հատկապես զգայուն է, դա շատ մտահոգիչ է: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին