Կարևոր իրադարձություններ

Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում

02 Մարտ, 2021 11:48
Սիմոնյանը հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելը չի համարում վարչական ռեսուրսի կիրառում

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ 

տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին մարզերից Երևան տեղափոխելուն ասաց, որ հրապարակում կանգնած ժողովուրդը միասնական է, «Նիկոլ, վարչապետ» վանկարկելուց սկսած մինչև  միասնաբար լույսեր վառելը։ 

««Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումն Ա կետից դեպի Բ կետ և դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, ներեցեք, անլուրջ է: Կազմակերպվել է մարդկանց տեղափոխում, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում կլինի այն դեպքում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ Ոստիկանության ավտոբուսն ուղարկենք մարզ՝ ՔՊ-ի համակիր բերելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին