Կարևոր իրադարձություններ

Բիգ Բենը 4 ամիս չի գործի՝ վերանորոգման նպատակով

18 Հոկտեմբեր, 2015 10:37
Բիգ Բենը 4 ամիս չի գործի՝ վերանորոգման նպատակով

Բիգ Բենը 4 ամսով կարող են կանգնեցնել: Անգլիացի խորհրդարանականները քննարկում են նման հնարավորությունը՝ ժամացույցը անհապաղ վերանորոգելու համար: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:

Ենթադրվում է, որ ժամացույցի մեխանիզմի աշխատանքը վերականգնելու համար կպահանջվի 29.9 մլն ֆունտ ստերլինգ: Խորհրդարանի նիստում հնչեցված զեկույցում ասվում է սլաքների հետ կապված լուրջ խնդրի մասին: Նշվում է, որ դրանք ուղղակի կարող են ընկնել. մեկ սլաքը կշռում է 600 ֆունտ (մոտ 300կգ):

«Ժամացույցը խնդիրներ ունի սլաքների առանցքակալի և ճոճանակի հետ: Անհրաժեշտ է նաև լուծել մետաղի ծանր քայքայման, տանիքում ճաքի և աշտարակում այլ կառուցվածքային թերությունները»,- նշվում է զեկույցում:

 

Լրահոս

Դիտել ավելին