Կարևոր իրադարձություններ

ԱՀ բոլոր շրջաններում կիրականացվի չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքների վնասազերծման աշխատանքներ. ԱՀ ԱԻՊԾ

02 Մարտ, 2021 10:12
ԱՀ բոլոր շրջաններում կիրականացվի չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքների վնասազերծման աշխատանքներ. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակներյի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չպայթած ու վտանգ ներկայացնող զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Հանրապետության բոլոր շրջաններում:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները նախապես ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի շրջանում.

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ և Վարնկաթաղ համայնքներից հայտնաբերվել են հրթիռակասետային և ավիացիոն ռումբեր, թնդանոթի արկեր: Օրվա ընթացքում դրանք կոչնչացվեն: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911, 101, 112 կարճ հեռախոսահամարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին