Կարևոր իրադարձություններ

Վթար Զոլաքար գյուղում․ կան տուժածներ

02 Մարտ, 2021 09:59
Վթար Զոլաքար գյուղում․ կան տուժածներ

Մարտի 1-ին, ժամը 22։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) և «ՎԱԶ-21014» (վարորդ՝ Շ․ Ա․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, իսկ ուղևոր Զ․ Ա․-ն (ծնված 1963 թ․) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ևս տեղափոխվել է Մարտունու ԲԿ։ Բժիշկները Շ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Զ․ Ա․-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին