Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    524

  • EUR

    613,5
    625,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ»

02 Մարտ, 2021 08:22
Պտղնիի գյուղապետը ծեծի է ենթարկել «Իմ քայլի» պատգամավորի որդուն. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանն օրեր առաջ բռնություն է կիրառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկի նկատմամբ:

Մեր տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է եղել հենց այն հանգամանքը, որ տղան իմքայլական պատգամավորի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե ինչ է եղել գյուղապետի եւ պատգամավորի որդու միջեւ:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ նման միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ երեւույթը թողնելով առանց մեկնաբանության: Զրուցեցինք նաեւ Պտղնիի գյուղապետ Ռաֆայել Վիրաբյանի հետ, ով փորձեց հերքել, թե որեւէ միջադեպ չի եղել: «Ե՞ս եմ ծեծի ենթարկել, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին Ձեզանից»:

Ամեն դեպքում, որքան էլ Պտղնիի գյուղապետը հերքեց տեղի ունեցածը, իշխանական պատգամավոր Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին