Կարևոր իրադարձություններ

Բաղրամյան պողոտայում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել, որը հիվանդանոցում մահացել է

02 Մարտ, 2021 00:13
Բաղրամյան պողոտայում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել, որը հիվանդանոցում մահացել է

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի։ Այս մասին հայտնում  է shamshyan.com–ը:

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Լրահոս

Դիտել ավելին