Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզում ձյուն է տեղում. ԱԻՆ

01 Մարտ, 2021 22:30
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզում ձյուն է տեղում. ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Տավուշի մարզի Բերդ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, Սառնակունք-Զանգեր հատվածում (տեղ-տեղ առկա է մերկասառույց), «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Դիտել ավելին