Կարևոր իրադարձություններ

Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը՝ եկեք գնանք ընտրության, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան

01 Մարտ, 2021 21:00
Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը՝ եկեք գնանք ընտրության, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան

Պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ մեր ձևակերպած առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև համոզված ենք, որ մեր ժողովուրդը իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն»,-նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ ընդդիմադիրները օգտագործել են բոլոր հնարավորությունները հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը: «Նրանք չկարողացան դա անել, ես տալիս եմ երկրորդ հնարավորութփյունը և նետում եմ այս մարտահրավերը, եկեք գնանք ժողովրդի առջև նոր ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը»,- նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի. «Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փրտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պետք է հաղթեք»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին