Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանական թիմը միտումնավոր ձգձգում է դատավարությունը, որ գործի մանրամասները հրապարակային չդառնան. Փաշինյան

01 Մարտ, 2021 20:23
Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանական թիմը միտումնավոր ձգձգում է դատավարությունը, որ գործի մանրամասները հրապարակային չդառնան. Փաշինյան

Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում է բոլոր հնարավոր ջանքերը, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի: Այս մասին Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրեցին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով կան մեղադրվող անձինք որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի արձանագրեմ, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ բացահայտված է:  Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ ճիշտ է կրակողները բացահայտված չեն, բայց սպանություններն ու այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Դա կարծում եմ, որ հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում: Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացի շրջանակներում պետք է քննվեն դատարանի կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանն իր ելույթում նշեց, որ մարտի 1-ի գործով մեղավորների պաշտպանական կողմը ամեն բան անում է, որպեսզի դատավարությունը ձգձգվի, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն ակնհայտ չդառնան բազմաթիվ նրբություններ. «Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետև ոմանք հույս ունեն, ինչպես նախկինում, բռնազավթել ժողովրդին պատկանող իշխանությունը: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը: Մարտի մեկի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ իշխանությունները բանակը հանել են ժողովրդի դեմ, բանակը օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար, այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանությունները: Սպանությունների հեղինակները կոնկրետ անուն ազգանուններով  մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են ՀՀ քաղաքացուն, որ նրա մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ ՀՀ-ում: Սպանություն կատարողները մինչև հիմա բացահայտված չեն, քանի որ Մարտի 1-ից անմիջապես հետո իրավապահ մարմինները հավաքել են դեպքի վայրից կրակված պարկուճները, դրանք փոխարինելով այլ փամփուշտներով այլ մարդկանց կողմից կրակված:

Այսինքն այն ժամանակվա իշխանությունը հոգ է տարել, որ պոտեցյալ ապացույցները ոչնչանան: Ինչո՞ւ: Այս հարցերի պատասխանները կստանանք դատաքննության փուլում, այդ պատճառով է, որ ամեն ինչ արվում է՝ ձգձգելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին