Կարևոր իրադարձություններ

Նման ԳՇ պետ, որն անում է քաղաքական հայտարարություն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ, ՀՀ-ն չի կարող ունենալ. Նիկոլ Փաշինյան

01 Մարտ, 2021 19:58
Նման ԳՇ պետ, որն անում է քաղաքական հայտարարություն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ, ՀՀ-ն չի կարող ունենալ. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը 2008-ի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ոչ թե կռահում է, այլ հիմնավորված հանգամանք: Այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ զինվորականների վրա իր ազդեցությունն օգտագործելով՝ փորձել նրանց դրդել ելնել ժողովրդի դեմ: Ուզում եմ ասել, որ ԳՇ հայտարարությունն ապօրինի է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն արձանագրում է, որ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն, սակայն այսօր Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր դիրքորոշում և խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Փաշինյանը:  

«Այսօր քաղաքական ուժերը դրդում են բանակին տանկերը հանել ժողովրդի դեմ: Դա տեղի չի ունենա: Բանակի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից: Նման ԳՇ պետ, որն անում է քաղաքական հայտարարություն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ, որոնք ուզում են 2008-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն չի կարող ունենալ: 

Մյուս կողմից՝ այս հանգամանքը ամենևին ԶՈՒ-երում վենդետաների հիմք չպետք է տա: Այս պահի դրությամբ զինուժը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի, բայց, անխուսափելիորեն, Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից: Զինված ուժերում վենդետաներ չեն լինելու, անկախ նրանից՝ ով է ստորագրել այդ փաստաթղթի տակ, այդ փաստաթուղթը սեղանին ստորագրելու է դրել և այն հրապարակել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի հրամանով: Իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները վերադառնան իրենց ծառայության»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին