Կարևոր իրադարձություններ

Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի․ վարչապետը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

01 Մարտ, 2021 19:50
Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի․ վարչապետը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018-ին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօր էլ այդ Սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ ու ռիսկեր է ստեղծում:

«Ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այս գործընթացը պետք է իրականացնենք ԱԺ-ի, Կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։

Իսկ մինչ դա՝ կան հոդվածներ Սահմանադրությունում, որոնց փոփոխությունը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել ԱԺ-ում տեղի ունենալիք քվեարկության միջոցով: Առաջիկա ամսվա ընթացքում պետք է նույն ֆորմատներով աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդակցությունների և քվեարկությունների արդյունքում»,- նշեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին