Կարևոր իրադարձություններ

Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել. Նիկոլ Փաշինյան

01 Մարտ, 2021 19:28
Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել. Նիկոլ Փաշինյան

Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա հասել ենք մի կետի, որ սպառում ենք մեր սխալվելու հնարավորությունները: Մեր անկախության 30 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, որ հնարավոր էին տեսականորեն ու գործնականում: Վերջին 2 տարի և 10 ամսում մենք նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Ես նկատի ունեմ մեր կառավարությանը. խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ուզում եմ ձեզնից բոլորից՝ ՀՀ քաղաքացիներից, ԱՀ քաղաքացիներից, Սփյուռքի հայերից, ներողություն խնդրել:

Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է՝ ինչու ենք մենք սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և մեր սերը հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ և կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության, երբեմն՝ իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև: Ու մինչ մենք ջանքեր ենք գործադրել ստեղծել ընտրություն, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունը այնքան արմատացած է, այնքան խոր, որ ընտրությունը անբեկանելի է ու անշրջելի, և լավագույն ընտրությունը պետք է լիներ վատի ընտրությունը»,- նշեց վարչապետը

 

Լրահոս

Դիտել ավելին