Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

01 Մարտ, 2021 19:05
ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: Մարտի 2-ին գումարվող քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց։

Գումարվող հերթական քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների և օրենսդրական փաթեթների նախագծեր:

Խորհրդարանը կքննարկի նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար առաջադրվել են Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը կքննարկվի փակ նիստում:

Լրահոս

Դիտել ավելին