Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ

01 Մարտ, 2021 18:20
Օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ

Փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Լրահոս

Դիտել ավելին