Կարևոր իրադարձություններ

Չենք հանդուրժելու պետականությունը վտանգող, ժողովրդի իշխանության զավթման փորձերը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

01 Մարտ, 2021 17:12
Չենք հանդուրժելու պետականությունը վտանգող, ժողովրդի իշխանության զավթման փորձերը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Այսօր՝ մարտի 1-ին «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների և կուսակցության Ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցում Հոգեհանգստյան կարգ մատուցվեց մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության տարածած հաղորդագրությունից։

Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից պուրակում ծաղիկներ խոնարհվեցին հանուն հանրապետության, հանուն ժողովրդավարության և ինքնիշխանության զոհված հայորդիների հիշատակին։

Մեր կուսակցությունը՝ որպես պետականության և ժողովրդի իշխանության անվիճարկելիության կրող քաղաքական ուժ, իր ուշադրության կենտրոնում է պահում 2008 թ մարտի 1-ի քրեկան գործի շուրջ ծավալվող իրադարձությունները, և չի հանդուրժելու հակասահմանադրական, պետականությունը վտանգող, ժողովրդի իշխանության զավթման փորձեր։

Մեր խորին զորակցությունն ենք հայտնում 2008թ մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Պարտավոր ենք անել կարելին և անկարելին, որ մեր զոհված զավակների հոգիները հանգստություն գտնեն։

 

Լրահոս

Դիտել ավելին