Կարևոր իրադարձություններ

ՌԴ նախագահի խոսնակը անդրադարձել է «Իսկանդերի» մասով Երևանի պարզաբանմանը

01 Մարտ, 2021 14:38
ՌԴ նախագահի խոսնակը անդրադարձել է «Իսկանդերի» մասով Երևանի պարզաբանմանը

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտարարել է, որ Կրեմլին բավարարում է Երևանի այն հայտարարությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում եկել է եզրահանգման, որ նրան սխալ են զեկուցել «Իսկանդերների» վերաբերյալ:  գրում է РИА Новости-ն:

«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր անդրադարձել է այդ թեմային: Նա մասնավորապես նշել է ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին