Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

01 Մարտ, 2021 14:29
Ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Փետրվարի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել տեղեկություններ, որ Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք ունի։

Հարուցվեց քրեական գործ։ Տեղեկություններն իրացվեցին բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին դատարանի որոշմամբ տունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաձիգի և ատրճանակի փամփշտատուփեր, տարաներով վառոդանման նյութ, պայթուցիչներ, ծխագլանակներ, տարբեր տրամաչափի ու հրազենների 150 փամփուշտ և այլն։ 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել են դատաձգաբանական ու պայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։  

Լրահոս

Դիտել ավելին