Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, այն մասին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ վերցնի Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը․  «Էդմոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ, կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը և չնպաստեք Սահմանադրության խախտմանը»։ 

Խոսել Մարուքյանի մյուս առաջարկի մասին, թե արդյո՞ք պատրաստ են հուշագիր ստորագրել, որ խորհրդարանում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի և իրականացվի արտահերթ ընտրություններ Մակունցն ասաց․ «Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»: