Փետրվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Ալվարդ Վարդանյանը՝ իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալ, քանի որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: