Կարևոր իրադարձություններ

Մարզերում տեղումներ են․ Ճանապարհային Ոստիկանությունը զգուշացնում է

01 Մարտ, 2021 09:32
Մարզերում տեղումներ են․ Ճանապարհային Ոստիկանությունը զգուշացնում է
Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:
 
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:
 
Ճանապարհային Ոստիկանություն
 

Լրահոս

Դիտել ավելին