Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթարների» դեմ պայքարում ռուսական ՌԷՊ համակարգերի «անարդյունավետության» մասին

01 Մարտ, 2021 00:13
Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթարների» դեմ պայքարում ռուսական ՌԷՊ համակարգերի «անարդյունավետության» մասին

Թուրքական Baykar  ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցները «անկարող են» դիմակայել Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչուներին: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական համակարգերը չեն կարողացել կանգնեցնել Bayraktar TB2-ներն անգամ մեկ ժամով»,- հայտարարել է Բայրաքթարը:

Baykar-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ ընկերությունը անօդաչու սարքի համար ՌԷՊ-ի միջոցներից պաշտպանություն է մշակել, ուստի այն «միշտ օդում կլինի»:

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն արդյունավետ տեխնիկա ունի թուրքական ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար։ Այդպիսի միջոցներից մեկը «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրներն են, որոնք կարող են միաժամանակ 48 թիրախ հայտնաբերել, ուղեկցել 10-ը և խոցել 4-ը:

Լրահոս

Դիտել ավելին