Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր

28 Փետրվար, 2021 19:29
Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Կողմերը միաձայն էին, որ հետպատերազմական Հայաստանի և Արցախի զարգացման գործում մեծ է լինելու սփյուռքի դերը: Քննարկվեցին նաև Ռուսաստանում հայերենի դասավանդմանը և տեղի հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր: Գլխավոր հանձնակատարը անդրադարձավ մեր գրասենյակի գործունեությանը, և մասնավորապես ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը մեծ հետաքրքրություն ստացավ:

Փոխարտգործնախարարը ներկայացրեց Ռուսաստանում նմանատիպ ծրագրերը և ռուսական բուհերում հայերին տրամադրվող կրթաթոշակները:

 

Լրահոս

Դիտել ավելին