Կարևոր իրադարձություններ

Ոչինչ չի փոխվել, իսկ Հայրենիքի գնահատականը վաստակիդ` ոսկեթև արծվի տեսքով, մեզ և մեր սերունդներին տանելու է նոր հաղթանակների․ Արայիկ Հարությունյան

28 Փետրվար, 2021 18:08
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Ոչինչ չի փոխվել, իսկ Հայրենիքի գնահատականը վաստակիդ` ոսկեթև արծվի տեսքով, մեզ և մեր սերունդներին տանելու է նոր հաղթանակների․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ՛ Ալեքսանդր

Այսօր կբոլորեր քո 46 տարին, բայց ճակատագիրը քեզ համար նախատեսել էր անժամանակ անմահության ճանապարհը: Հայրենիքի ազատության համար քո պայքարը դեռևս հեռավոր իննսունականներից էր սկսվել: Թվում էր` այն պիտի վերջինը լիներ, սակայն, ավա ՜ղ, ունեցավ նաև իր դաժան շարունակությունը…

Ոչինչ չի փոխվել, իսկ Հայրենիքի գնահատականը վաստակիդ` ոսկեթև արծվի տեսքով, մեզ և մեր սերունդներին տանելու է նոր հաղթանակների…

Ծնունդդ շնորհավո ՛ր, Արցախի ՛ հերոս»:

 

Լրահոս

Դիտել ավելին