Կարևոր իրադարձություններ

Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

28 Փետրվար, 2021 15:42
Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Արցախը շարունակում է դատապարտել 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային սպանդն ու տեղահանությունը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԻ պետական ծառայությունը՝ նշելով, որ այս հանցագործության իրական նպատակն Արցախյան շարժման կանխումն էր, որին հաջորդեց պատերազմը` Ադրբեջանի պարտությամբ։

Այսօր, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին։

ՆԳ նախարարը նշել է, որ խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի և մենք, քանի ապրում ենք, միշտ կհիշենք մեր այն հայրենակիցներին, ովքեր զոհ են դարձել ազգային պատկանելության պատճառով։

 

Լրահոս

Դիտել ավելին