Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

28 Փետրվար, 2021 13:10
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Փետրվարի 27-ին կատարվել է 21 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:

«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել է 20 593 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,-նշվում է ԱՀ ԱՆ հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին