Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում

28 Փետրվար, 2021 12:11
Հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում

Փետրվարի 28-ին, ժամը 04:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։   

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։   

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։36-ին, մարվել՝ 04։40-ին։ Երկհարկանի տան 1-ին հարկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է կահույք, ջերմահարվել՝ հյուրասենյակի պատերը և էլեկտրական տաքացուցիչը։

Շտապօգնության աշխատակիցները բնակիչ Ն․ Ն․-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին