Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 23-ից ի վեր ԼՂ-ում չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

27 Փետրվար, 2021 23:37
Նոյեմբերի 23-ից ի վեր ԼՂ-ում չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային արաբաղի տարածքում:
 
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 
 
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Նշվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հեկտար տարածք, 473 կմճանապարհ, 1494 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա:   
 

Լրահոս

Դիտել ավելին