Կարևոր իրադարձություններ

Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

27 Փետրվար, 2021 22:06
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Փետրվարի 27-ին` ժամը 20։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։17-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին