Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Երևանում․ միմյանց է բախված 7 մեքենա

27 Փետրվար, 2021 21:29
Շղթայական ավտովթար Երևանում․ միմյանց է բախված 7 մեքենա

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 17:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են BMW-745, 2 Infiniti, Mazda, Mercedes, Nissan, բեռնատար Mercedes և բեռնատար ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է մեկ այլ ավտոմեքենայի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին