Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ ԱՀ օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում. դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է․ Արտակ Բեգլարյան

27 Փետրվար, 2021 17:05
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ ԱՀ օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում. դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թվիթների շարքով արձագանքել եմ Ալիևի երեկվա որոշ հայտարարությունների ու ստերի՝

 Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական հողում որպես «Ադրբեջանի քաղաքացի».
 Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի.
 Ալիևը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց (ներառյալ կանայք և տարեցներ) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով.
 Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտական գործողությունում չեն ներգրավվել.
Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների (առնվազն Միշա Մելքումյան, Էդիկ Շահգելդյան, Արսեն Ղարախանյան).
Հայատյացության մակարդակը Ալիևի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ.
Հայերի նկատմամբ քսենոֆոբիան Ադրբեջանի հասարակության մեջ ունի խորը, տարածված և ագրեսիվ դրսևորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների և հենց նախագահի կողմից.
 Եթե Ալիևն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասի կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարությունների մասին. Նա, կարծես, ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել.
Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ Արցախի Հանրապետություն օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում. դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է, որը տեխնիկապես իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին. ցանկացած միջամտություն անընդունելի է:
 

 

Լրահոս

Դիտել ավելին