Կարևոր իրադարձություններ

Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ. փոխնախարար

27 Փետրվար, 2021 16:56
Հեղինակ՝ Գևորգ Սիմոնյան
Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ. փոխնախարար

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:

Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես` 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է ( ~ 7%):
Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ: Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը»:

 

Լրահոս

Դիտել ավելին