Կարևոր իրադարձություններ

Աշոցքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

27 Փետրվար, 2021 16:41
Աշոցքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին