Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գեղարքունիքի մարզում

27 Փետրվար, 2021 12:54
Հրդեհ Գեղարքունիքի մարզում

Փետրվարի 27-ին, ժամը 08։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու  մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09:20-ին, մարել՝ 09:50-ին: Այրվել են Հացառատ գյուղի Բուռնազյան 7 հասցեում գտնվող տներից մեկին հարակից ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ):

Լրահոս

Դիտել ավելին