Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ՝ Դիլիջան և Թումանյան համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել

27 Փետրվար, 2021 12:07
Վարչապետի որոշմամբ՝ Դիլիջան և Թումանյան համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշումներ է ստորագրել, որոնցում ասվում է․

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Տիգրան Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

 

Լրահոս

Դիտել ավելին