Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    524

  • EUR

    613,5
    625,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի. «Հրապարակ»

27 Փետրվար, 2021 08:30
Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեեւ իշխանությունները մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների հարցը փակված է, քանի որ չկա հանրային պահանջ, սակայն վերջին զարգացումներից հետո կրկին վերադարձել են դրան եւ հանգամանալից պատրաստվում են ընտրություններին։

Կառավարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված հերթական նախագիծը, ըստ իշխանական մեր աղբյուրի, կարելի է նախընտրական քայլերի շարքում դասել։ Նախագծով առաջարկվում էր ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետները լրացած քաղաքապետերին եւ գյուղապետերին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ ընտրություններ։

Հիշեցնենք, որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում։ Ժամանակավոր համայնքապետերի ինստիտուտը ներդնելով՝ իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ համայնքապետերի ընտրությունների ժամանակ կարող են անցանկալի անձինք գալ այդ պաշտոններին։

Իշխանությունը, որը նախկիններին մեղադրում էր համայնքապետերի ՀՀԿ-ացման համար, հասկանում է, որ առանց ՏԻՄ-երն իրենով անելու հնարավոր չէ հաղթել ընտրություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին