Կարևոր իրադարձություններ

Սասուն Միքայելյանը մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել. «Հրապարակ»

27 Փետրվար, 2021 08:16
Սասուն Միքայելյանը մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մտադիր է, այսպես կոչված, վստահության հանրաքվե անցկացնել Երկրապահ կամավորականների միությունում ու հասկանալ, թե ովքեր են մնացել իր կողքին, ովքեր՝ հեռացել։ Մենք գրել էինք, որ հետպատերազմական ժամանակներում նա գրեթե միայնակ է մնացել, «Երկրապահի» տղաները երես են թեքել նրանից ու գրեթե չեն հաճախում կառույց։

Այդ պատճառով որոշել է հասկանալ՝ որքան է ԵԿՄ-ի իրական թիվը։ Մտերիմների մոտ նա վերջերս կիսվել է, թե պատրաստվում է ԵԿՄ նոր անդամատոմսեր թողարկել, եւ հայտարարել է, որ փոխում է տոմսերը։ Նոր անդամատոմսեր ստացողների քանակից էլ կպարզի, թե որքանով են վստահում իրեն, եւ ովքեր են դեռ հավատարիմ երկրապահի իրենց երդմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին