Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստների հետ

26 Փետրվար, 2021 23:19
Զարեհ Սինանյանը հանդիպել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 25-ին դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Հանձնակատարի գրասենյակը:

Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրել են այս տարի իրականացվելիք ծրագրերը: 

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ հարցեր են հղել Զարեհ Սինանյանին: Հարցերը վերաբերում էին Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին:

 

Լրահոս

Դիտել ավելին