Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Անցկացվել են հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

26 Փետրվար, 2021 21:52
Անցկացվել են հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

Փետրվարի 25-ին անցկացվել են հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ 

Մարզումների նպատակն էր բարձրացնել ստեղծվող հաշվարկների համատեղ գործելու ներդաշնակության մակարդակը, ճշգրտել ՀՕՊ ստորաբաժանումների և ավիացիայի համատեղ խնդիրներն ու գործնականում դրանց կատարման կարգը:

Համատեղ շտաբային մարզումների ընթացքում զորատեսակները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ճշգրտվել են մարտական հաշվարկների աշխատանքային խմբերը: Շտաբային մարզումների մտահղացման համաձայն, առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, սահմանված ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձինք գնահատել են իրադրությունը, մշակել առաջարկություններ հակառակորդի հարվածները հետ մղելու ուղղությամբ:

Մարզումների շրջանակում հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ կառավարման կետում գործնականում խաղարկել է ստեղծված օդային իրադրությունը:

Լրահոս

Դիտել ավելին