Կարևոր իրադարձություններ

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին

26 Փետրվար, 2021 20:21
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը․

«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:

Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում:

Ժոզեֆ Սիգելե

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար

26.02.2021թ.»։

Возможно, это изображение (1 человек)

Լրահոս

Դիտել ավելին