Կարևոր իրադարձություններ

Ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

26 Փետրվար, 2021 20:13
Ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Փետրվարի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 527.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.76 դրամով և կազմել 640.20 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 7.08 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 10.90 դրամով և կազմել 736.03 դրամ։

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 84.83 դրամով և կազմել 30208.32 դրամ: Արծաթի գինն աճել է 3.94 դրամով և կազմել 474.01 դրամ: Պլատինի գինն աճել է 141.37 դրամով և կազմել 21183.93 դրամ:

Լրահոս

Դիտել ավելին