Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

26 Փետրվար, 2021 19:58
ԱՀ նախագահը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար Կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը: 

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Լրահոս

Դիտել ավելին