Կարևոր իրադարձություններ

Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում. Արմեն Սարգսյան` Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին

26 Փետրվար, 2021 19:20
Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում. Արմեն Սարգսյան` Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահին լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այս բարդ օրերին Հայաստան և Արցախ այցելելու և հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: «Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:

Բեռնար Քուշները Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին:

Լրահոս

Դիտել ավելին