Կարևոր իրադարձություններ

Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը փոխի իր որոշումը և մնա Հայաստանում․ Վահրամ Դումանյան

26 Փետրվար, 2021 19:12
Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը փոխի իր որոշումը և մնա Հայաստանում․ Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի իրականացրել շախմատիստ Լևոն Արոնյանի նկատմամբ: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանը լքելու որոշումը։

«Շատ եմ ցավում, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները: Մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով: Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը: Ես միայն կարող եմ մեկ բան փաստել. չկա մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարելուց: Դա իր կարծիքն է, մեր մասով ոլորտի բոլոր պարտավորությունները կատարված, նույնիսկ գերակատարված են»,- նշել է Դումանյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին