Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

26 Փետրվար, 2021 18:20
Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմության կողմնակիցներին ժողովրդավարությունը պաշտպանելու համար երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա… ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար երկրում, որը դժվար ժամանակներ է անցել»,-ասել է Լե Դրիանը։

«Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին