Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են գերիների հայրենիք վերադարձի խնդիրը

26 Փետրվար, 2021 17:12
Արարատ Միրզոյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են գերիների հայրենիք վերադարձի խնդիրը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր առաջ Հայաստանի կին խորհրդարանականների՝ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակին, որով պատգամավորները խնդրում էին օժանդակել հատկապես գերեվարված կանանց վերադարձին:

Հեռախոսազրույցի ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին