Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

26 Փետրվար, 2021 16:28
Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

Hraparak.am-ը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է վարչապետի կայացրած որոշումը։

 

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատեր, կամ առարկեր՝ հետ վերադարձնելով։

 

Եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ  կքննվի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին